Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի շրջապատը չի հերքում, որ 24-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է իր ապագան իսպանական ակումբում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ բրազիլացի վինգերի ներկայացուցիչները շարունակում են կապեր պահպանել Սաուդյան Արաբիայի ակումբների հետ։ Հաջորդ ամառ Վինիսիուսը կարող է որոշել տեղափոխվել Սաուդյան Արաբիայի թիմերից մեկը։
Նշվում է, որ ֆուտբոլիստի «Ռեալից» հեռանալու պատճառներից մեկն այն է, որ նրան երջանկություն է պակասում Իսպանիայում, որտեղ պարբերաբար ռասիստական վիրավորանքների են ենթարկվում։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։