«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի հեռանկարների մասին։
«Կարծում եմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը դժվար կլինի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ժամանակ ունեք մարզվելու համար։ 14-15 հանդիպումների ընթացքում 7 մարզում ենք անցկացրել։ Շատ դժվար է, բայց մենք պետք է շարունակենք ճանապարհը և փորձենք հաղթել։
Երբեմն լավ ենք խաղում, երբեմն՝ վատ։ Մենք կփորձենք հաղթել»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 12-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։