ՊՍԺ-ն չի ցանկանում Նունու Մենդեշին վճարել 10 միլիոն եվրո աշխատավարձ

ՊՍԺ-ն հրաժարվում է 22-ամյա ձախ պաշտպան Նունու Մենդեշին տարեկան 10 մլն եվրո վճարել նոր պայմանագրի համար՝ կասկածի տակ դնելով պորտուգալացի ֆուտբոլիստի ապագան ակումբում: Այս մասին հայտնում է Sky Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ Մենդեշն ինքը կարծում է, որ արժանի է 10 միլիոն եվրո աշխատավարձի, եթե ակումբը բավարարի իր ֆինանսական պահանջները։ Միաժամանակ 22-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»:

Ընթացիկ մրցաշրջանում Մենդեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: