Պեպ Գվարդիոլա․ «Նա Նորվեգիայից է, կարծում եմ՝ Մանչեսթերի եղանակն ավելի լավ է նրա համար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է ակումբի լավագույն ռմբարկու՝ նորվեգացի Էրլինգ Հոլանդի հետ պայմանագրի երկարաձգմանը ինը ու կես տարով՝ մինչև 2034 թվականի ամառը։

«Եթե ես դեռ այստեղ լինեմ հաջորդ մրցաշրջանում, ապա այստեղ կլինեմ տասը տարի։ Այսպիսով, թվում է, թե նա կգերազանցի իմ արդյունքը։ Նա Նորվեգիայից է, կարծում եմ, որ Մանչեսթերում եղանակն ավելի լավ է նրա համար։ Նա հիանալի տեղավորվում է թիմում։ Կարծում եմ՝ դա նրանից է, որ նա սիրում է ակումբը, իրեն շրջապատող մարդկանց, Պրեմիեր Լիգան։

Նա հաճույք է ստանում այստեղ կնոջ հետ լինելուց, իսկ այժմ նաև հայր է։ Եվ եթե նա շարունակի ցույց տալ նույն գոլերի թվերը, որոնք ունեցել է այս ամբողջ ընթացքում, ապա դժվար թե նրա ռեկորդները երբևէ գերազանցեն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 126 խաղում նորվեգացի հարձակվողը խփել է 111 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։