«Միլանի» առաջատարներից մեկը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը

Շուտով կմեկնարկի իտալական ֆուտբոլի հաջորդ՝ 21-րդ տուրը, և կենտրոնական հանդիպումը կլինի երկու գրանդների՝ «Միլանի» և Թուրինի «Յուվենտուսի» հանդիպումը։

Սակայն այս հանդիպմանը չի կարողանա մասնակցել «Միլանի» առանցքային խաղացողներից մեկը՝ Քրիստիան Պուլիշիչը։ Նա վնասվածք է ստացել և դեռ չի ապաքինվել, այս մասին հանրությանը հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաոն։

«Չեմ ցանկանում ռիսկի դիմել և դաշտ դուրս բերել Պուլիշիչին, նա դեռ որոշ խնդիրներ ունի, ուստի առաջիկա խաղում չի խաղա»,- ասել է Կոնսեյսաոն։

Հիշեցնենք, որ Պուլիշիչը «Միլանում» հանդես է գալիս 2023 թվականին, նախկինում պաշտպանել է Լոնդոնի «Չելսիի» գույները։