Նոր տեղեկություն՝ Տրենտ Ալեքսանդ-Առնոլդի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

Մադրիդի «Ռեալը» ձմռանը հազվադեպ է տրանսֆերներ կատարում, սակայն պաշտպանությունում կադրային խնդիրները ստիպել են ակումբին մտածել նոր խաղացողի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, հաջորդ շաբաթ «Լոս Բլանկոսը» նոր փորձ կկատարի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին ձեռք բերելու համար:

Վերջերս Մադրիդի «Ռեալը» առաջարկ է արել 26-ամյա Տրենտի համար, սակայն այն մերժվել է «Լիվերպուլի» կողմից։ Միևնույն ժամանակ, մերսիսայդյան ակումբը դեկտեմբերի կեսերից գիտեր ֆուտբոլիստի՝ Մադրիդ տեղափոխվելու ցանկության մասին:

Եթե ​​ձմռանը Մադրիդի «Ռեալը» ձեռք չբերի անգլիացուն, ապա տրանսֆերը կկայանա ամռանը։ Այնուհետ Ալեքսանդր-Առնոլդը «Սանտյագո Բեռնաբեու» կժամանի ազատ գործակալի կարգավիճակով: