«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը և կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքը մոտ են Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» թիմին այս ամառ միանալուն, երբ նրանց պայմանագրերը ավարտվեն «Լիվերպուլի» հետ:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Ալ-Հիլալի» նախագահ Ֆահադ բեն Նաֆելը և Սաադ Ալ-Լազիզը [Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի փոխնախագահ] այժմ գտնվում են Լոնդոնում՝ վերջնականապես ավարտելու Մուհամեդ Սալահի հետ պայմանագրի ստորագրումը:
Սալահը 99 տոկոսով «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ է, իսկ Վիրջիլ վան Դեյկը շատ մոտ է դրան: Ամեն ինչ համաձայնեցված է, մնում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ ստորագրեն պայմանագիրը։
Այս տրանսֆերները տեղի կունենան ամռանը՝ Աշխարհի ակումբային առաջնությունից առաջ»,- KSA Sports-ին ասել է սաուդցի սպորտային փորձագետ Խալեդ Ալ-Շենեյֆը։