«Մանչեսթեր Սիթին» մոտ օրերս կհայտարարի խոշոր տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է հայտարարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ուրբաթ երեկոյան եգիպտացի ֆուտբոլիստն արդեն հրաժեշտ է տվել գերմանական ակումբի երկրպագուներին մարզադաշտում։ Ինչպես սոցցանցերում հայտնել է գերմանական Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, երկուշաբթի օրը նշանակված է Մարմուշի բուժզննումը։

25-ամյա խաղացողի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթին» կվճարի 75 միլիոն եվրո։ Եվս 5 միլիոն բոնուսներ «Այնտրախտը» կարող է ստանալ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե որքան գումար է վաստակելու Օմար Մարմուշը «Մանչեսթեր Սիթիում»։