Կայլ Ուոքերը համաձայնել է տեղափոխվել իտալական գրանդ

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Կայլ Ուոքերը համաձայնել է տեղափոխվել «Միլան»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի եզրային պաշտպանի տրանսֆերի շուրջ բանակցությունների վերջնական փուլը տեղի կունենա առաջիկա երկու օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Ուոքերը «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2017 թվականից։ Ընդհանուր առմամբ, պաշտպանը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 319 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։