ՊՍԺ-ի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կիսվել է փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ աշխատանքից ունեցած ակնկալիքներով։
«Լուիս Էնրիկեն աշխարհի լավագույն ֆուտբոլային մասնագետներից մեկն է։ Ես կարող եմ շատ բան սովորել նրանից։ Շատ ուրախ եմ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին միանալու համար»,- վրացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում փարիզյան գրանդի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Կվարացխելիայի՝ «Նապոլիից» ՊՍԺ տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել է ուրբաթ օրը՝ հունվարի 17-ին։ Վրացի կիսապաշտպանը երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Տրանսֆերը կազմել է 70 միլիոն եվրո։