Հայտնի է, թե ինչու է Դիոգու Ժոտան դուրս մնացել «Բրենթֆորդի» դեմ խաղի հայտացուցակից

Շաբաթ օրը «Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի արտագնա խաղում մրցում է «Բրենթֆորդի» հետ: Հարձակվող Դիոգու Ժոտան նույնիսկ չի ընդգրկվել մերսիսայդցիների պահեստայինների ցուցակում։

Ակնհայտ է, որ Ժոտան չի հասցրել վերականգնվել։ Նախօրեին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը հայտնել էր, որ պորտուգալացին «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում առողջական խնդիրներ է ունեցել, ուստի չի մարզվել։

Սլոտն առաջարկել էր Ժոտային խաղալ, բայց նա բաց է թողնում խաղը: «Բրենթֆորդ»-«Լիվերպուլ» հանդիպման զարգացումներին ամբողջությամբ կարող եք հետևել տեքստային հեռարձակմամբ։