Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Դիտել եմ «Ռեալի» խաղը, չեմ թաքցնի»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի մեկնաբանել Մադրիդի «Ռեալի» վերջին խաղում մրցավարների աշխատանքը։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում «Արքայական» ակումբը 5։2 հաշվով հաղթեց «Սելտային»։

«Ես երբեք չեմ խոսում մրցավարների մասին։ Պետք է ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա։ Դիտե՞լ եմ «Ռեալի» խաղը. Այո՛։ Ինձ հետաքրքրում էր, չեմ հերքի»,- գերմանացի մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝