«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նոր պայմանագիրը ամենաեկամտաբերն է ֆուտբոլի պատմության մեջ՝ հաշվի առնելով նրա հավելյալ վճարումները, հավատարմության բոնուսները և հոնորարները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը աշխատանքային նոր պայմանագրով շաբաթական մոտ 1 մլն ֆունտ է վաստակում։
Նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2034 թվականը։ Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ նորվեգացի հարձակվողի աշխատավարձը, առանց բոնուսների, այժմ կազմում է շաբաթական 500 հազար ֆունտ։
24-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինների» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։