«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նոր պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2034 թվականը, չի պարունակում ազատման կետ, սակայն ներառում է հատուկ բանաձև, որը թույլ կտա «Ռեալին» և ՊՍԺ-ին հատուկ պայմաններով ձեռք բերել նորվեգացուն։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ չնայած 24-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրում նշված մեխանիզմի առկայությանը, այս պահին նա լիովին կենտրոնացած է «Մանչեսթեր Սիթիում» հանդես գալու վրա։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Հոլանդի հետ պայմանագրի երկարաձգման մասին ուրբաթ օրը՝ հունվարի 17-ին։ Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ նորվեգացի հարձակվողի աշխատավարձը, առանց բոնուսների, այժմ կազմում է շաբաթական 500 հազար ֆունտ։