«Ժիրոնայի» մարզական տնօրեն Կիկե Կարսելը խոսել է «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիայի հնարավոր տեղափոխության մասին։
«Մենք մտադիր ենք փորձել ձեռք բերել Էրիկ Գարսիային, բայց կախված ենք «Բարսելոնայի» պահանջներից։ Եթե «Բարսելոնայի» պայմանները մեզ համար ընդունելի լինեն, ապա մենք կկարողանանք պաշտոնականացնել տրանսֆերը»,- ֆունկցիոների խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Այս մրցաշրջանում 24-ամյա Գարսիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Գարսիայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի արժեքը 18 միլիոն եվրո է։