«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանն իր վերջինը կլինի մարզչական կարիերայում։
«Մրցաշրջանի ավարտից հետո ես կդադարեցնեմ մարզչական աշխատանքը։ «Բավական է» ասելու ժամանակն է։
Ակումբը կփնտրի նոր մարզիչ, ով կարող է թիմը տանել դեպի իտալական և եվրոպական ֆուտբոլի էլիտա, որտեղ «Ռոման» արժանի է լինելու»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Ռանիերին «Ռոման» գլխավորել է նախորդ տարվա նոյեմբերին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2024/25 մրցաշրջանի վերջում իտալացին կտեղափոխվի ղեկավար պաշտոն և կլինի հռոմեական ակումբի սեփականատիրոջ խորհրդականը մարզական հարցերով։