Սեսկ Ֆաբրեգասը անդրադարձել է Անսու Ֆատիի մասին խոսակցություններին

Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը խոսել է «Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատիի հնարավոր հրավերի մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական թիմը կարող է վարձակալել 22-ամյա ֆուտբոլիստին։

«Անսու Ֆատիի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նման բան չկա»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Ֆաթին բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման և ոչ մի գոլ չի խփել։ Վինգերի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են տասը միլիոն եվրո: