«Արսենալը» պատրաստվում է ձեռք բերել Բենջամին Շեշկոյին այս ձմռանը:
«Զինագործների» թիրախն այս ամիս «Լայպցիգի» սլովենացի հարձակվողն է, հաղորդում է The Times-ը:
«Արսենալը» 21-ամյա Շեշկոյի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել անցյալ ամառ, սակայն խաղացողը հունիսին նոր պայմանագիր ստորագրեց գերմանական ակումբի հետ։
Որպես այդ երկարաձգման մաս՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ ամառ խաղացողը կկարողանա հեռանալ ակումբից մոտ 60 միլիոն ֆունտ ստեռլինգով (70 միլիոն եվրո):
Այնուամենայնիվ, գերմանական ակումբը ակնկալում է, որ այս ամիս ավելի բարձր վճար կստանա նրա վաճառքի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Շեշկոն Բունդեսլիգայի 17 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։