«Բարսելոնայի» ֆուտբոլիստը ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնան» հայտարարել է, որ թիմի պաշտպան Անդրես Քրիստենսենը ապաքինվել է վնասվածքից։

Ֆուտբոլիստը վերջին հինգ ամիսների ընթացքում ապաքինվում էր աքիլեսյան ջլի վնասվածքից։

Հիշեցնենք, որ Քրիստենսենը «Բարսելոնա» է տեղափոխվել «Չելսիից» 2022 թվականի ամռանը։ Նա կատալոնական թիմի կազմում անցկացրել է 75 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։