«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի տեղափոխությունը ֆրանսիական ՊՍԺ։
«Մարդիկ տարբեր կարծիքներ ունեն մեր թիմի մասին։ Ոմանք կարծում են, որ մենք ավելի ենք ուժեղացել, իսկ ոմանք կարծում են, թե հետընթաց ենք ապրել։ Հիմա այլ «Նապոլի» է։ Կվարացխելիայի հեռանալուց հետո սա այն թիմը չէ, որը հաղթեց Ա Սերիան»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կվարացխելիան համալրել է ՊՍԺ-ի շարքերը։ Կիսապաշտպանը երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել փարիզյան գրանդի հետ՝ մինչև 2029 թվականը։ Գործարքը գնահատվում է 70 միլիոն եվրո։