«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոն պատրաստ է միանալ «Չելսիին», որը հետաքրքրություն է ցուցաբերել իրենով, պայմանով, որ տրանսֆերը կօգնի նրան մոտենալ «Ռեալում» խաղալու իր երազանքին։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի մասնագետը կարծում է, որ եթե նա դառնա «Չելսիի» աստղ, ապա դա զգալիորեն կբարձրացնի Արքայական ակումբ տեղափոխվելու իր հնարավորությունները։ Այնուամենայնիվ, «կարմիր սատանաները» Գառնաչոյով հետաքրքրված թիմերից պահանջում են 60 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Այս մրցաշրջանում Գառնաչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։