Առողջական խնդիրները խանգարեցին Նեյմարին խաղալ «Ալ-Հիլալում»: այնպես, ինչպես սպասվում էր։
Մեկուկես տարվա ընթացքում բրազիլացի հարձակվողն անցկացրել է ընդամենը յոթ հանդիպում։ Հնարավոր է, որ Նեյմարն այս ձմռանը փոխի ակումբը, թեև նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ամառ։
Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին սոցցանցերում, «Ալ-Հիլալն» արդեն ռազմավարություն է սահմանել Նեյմարին փոխարինելու համար։
Սաուդյան ակումբի նպատակը նոր մեծ աստղ բերելն է։ «Ալ Հիլալի» ցուցակի առաջին երկու տեղերը զբաղեցնում են «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն:
Ավելի վաղ ինսայդերական տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սալահի տեղափոխությունը «Ալ-Հիլալ» գրեթե համաձայնեցված է եղել: