Սանտի Կասորլա. «Նրան չգնահատեցին «Բարսելոնայում»»

Քաթարի «Ալ Սադդի» նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլան խոսել է Չավի Էրնանդեսի՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատանքի մասին։ Չավին իր սիրո և օգնելու ցանկության պատճառով ընդունեց «Բարսելոնան» դժվար պահին:

Նա ապավինում էր երիտասարդ խաղացողներին, ովքեր այժմ դարձել են համաշխարհային մակարդակի խաղացողներ: Չավին շարունակել է «Բարսելոնային» օգնել կրկին պայքարել տիտղոսների համար, բայց նրան արժանին չեն մատուցել:

Դա անարդար էր նրա հանդեպ»,- Կասորլայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։