Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի՝ «Սելտայի» հետ հանդիպման (5։2) ժամանակ։ 70-րդ րոպեին 22-ամյա ֆրանսիացուն փոխարինեց Դանի Սեբալյոսը։
Ինչպես հայտնում է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը, Կամավինգայի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։
Այս մրցաշրջանում Կամավինգան Մադրիդի «Ռեալի» 16 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։