Ռաֆայել Լեաու․ «Նա պետք է ստանար «Ոսկե գնդակը»»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն պատմել է, թե ում կշնորհեր անցյալ տարվա «Ոսկե գնդակը»։ Մրցանակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Իսպանացին քվեարկության արդյունքում հաղթեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, ով երկար ժամանակ համարվում էր մրցանակի բացահայտ ֆավորիտը։

«Ո՞վ պետք է ստանար «Ոսկե գնդակը» 2024 թվականին․ Վինիսիուսը»,- ասել է պորտուգալացին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։

Հոկտեմբերի վերջին տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Քիչ անց՝ դեկտեմբերին, Վինիսիուս Ժունիորը շահեց ՖԻՖԱ-ի լավագույն մրցանակը՝ վերջնական հաշվարկում հաղթելով Ռոդրիին։