Պեպ Գվարդիոլային խնդրել են խոսել Էրլինգ Հոլանդի և Լիոնել Մեսսիի նմանությունների մասին։
«Մեսսիի նմանը չկա։ Նա այլ տեսակի ֆուտբոլիստ է։ Խփած գոլերի առումով Էրլինգը նույն մակարդակի վրա է, բայց Մեսսիի նմանը չկա։
Լեոն, ինչպես Կրիշտիանուն, ես կասեի, 14-15 տարի նա անընդհատ ահռելի քանակությամբ գոլեր էր խփում ու հասնում տարբեր մրցաշարերի եզրափակիչ փուլեր։
Էրլինգը այլ տեսակի խաղացող է, և բոլորը դա գիտեն: Բայց արդյունավետության առումով նրանք ընդհանուր բան ունեն։
Այնուամենայնիվ, կարևոր չէ, երեքն էլ, և, հնարավոր է, Մբապպեն նույնպես զարմանալի վիճակագրություն են ներկայացնում:
Լեոն կարող է խաղալ տարբեր դիրքերում ու հնարավորություններ ստեղծել թիմակիցների համար։ Նրան չի կարելի համեմատել ոչ մեկի հետ։ Եվ ես կարծում եմ, որ Ռոնալդուն շատ, շատ մոտ էր»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը։