«Մանչեսթեր Սիթին» մոտ է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշի տրանսֆերն ավարտին հասցնելուն։
Ինչպես հայտնում է գերմանական Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը սոցցանցերում, Մարմուսը Անգլիայում «համախառն» կվաստակի 16-17 միլիոն եվրո, ինչը համապատասխանում է տարեկան 10 միլիոն եվրոյի։
«Մանչեսթեր Սիթին» Օմար Մարմուշի տրանսֆերի համար կվճարի 75 միլիոն եվրո։ Եվս 5 միլիոն եվրո գործարքի մեջ ներառված է որպես բոնուս։ Տրանսֆերի մասին շուտով պետք է պաշտոնապես հայտարարվի։