🎥 Պաշտոնական․ Էրլինգ Հոլանդը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

24-ամյա նորվեգացու նոր պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը։

Պայմանագրի երկարաձգումը նշելու համար ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է կիսամերկ Հոլանդը ձյան մեջ խորհրդածում ծառերի մեջ։

Հոլանդը «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 126 խաղում նորվեգացի հարձակվողը խփել է 111 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։