«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչպես է Լիոնել Մեսսին փորձել ետ պահել իրեն 2017 թվականին «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվելուց։
«Իմ մոտիվացիան անհատական մրցանակներ նվաճելը չէր… Ճիշտն ասած, ես դրա մասին չէի մտածում։ Երբ ես հեռացա «Բարսայից», մտքումս չէի մտածում աշխարհում լավագույնը դառնալու մասին։
Բայց ակումբում իմ վերջին շաբաթվա ընթացքում Մեսսին եկավ ինձ մոտ. «Ինչո՞ւ ես հեռանում: Ցանկանու՞մ ես դառնալ լավագույնն աշխարհում։ Ես քեզ աշխարհի լավագույնը կդարձնեմ»։ Բայց, իհարկե, դա այդպես չէր, այլ անձնական այլ հանգամանքներ։
Իհարկե, ֆինանսական առումով ՊՍԺ-ն շատ ավելի գրավիչ էր, քան «Բարսելոնան», և այնտեղ խաղում էին բրազիլացիներ։ Ես ռիսկի դիմեցի, բայց աշխարհում լավագույնը դառնալն իմ նպատակը չէր»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է El Chiringuito-ը։