«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը խոսել է ՊՍԺ-ի իր նախկին թիմակից Կիլիան Մբապպեի հետ հարաբերությունների մասին, ով այժմ հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»։
Բրազիլացի հարձակվողը նշել է, որ ֆրանսիացու պահվածքը փոխվել է Լիոնել Մեսսիի՝ փարիզյան ակումբ տեղափոխվելուց հետո։
«Ես և Կիլիանը փոքր տարաձայնություններ ունեինք, բայց երբ նա եկավ ակումբ, նա սկզբունքային ֆուտբոլիստ էր թիմի համար։ Ես նրան անվանեցի «Ոսկե տղա»։ Նրան ասաց, որ նա կլինի լավագույններից մեկը։ Ես միշտ օգնում էի նրան, նա եկավ ինձ հյուր, միասին ընթրեցինք։
Մենք համագործակցության լավ տարիներ ենք ունեցել։ Բայց Մեսսիի տեղափոխվելուց հետո Մբապպեն սկսեց մի փոքր նախանձ զգալ։ Հետո վեճեր եղան ու նրա վարքագծում փոփոխություններ»,- ասել է Նեյմարը El Chiringuito-ին տված հարցազրույցում։