Մյունխենի «Բավարիան» չի կարողացել երկարաձգել պայմանագիրը թիմի ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ, քանի որ կանադացի ֆուտբոլիստի գործակալը բանակցությունների վերջին փուլում պահանջել է ավելի քան 20 միլիոն եվրո աշխատավարձ, չնայած կողմերը նախապես պայմանավորվել էին 14-15 միլիոն եվրո աշխատավարձի մասին։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի համաձայն, 14-15 միլիոն եվրոյի համաձայնեցված աշխատավարձից բացի, մյունխենյան ակումբը հետագայում բարելավեց Դևիսի առաջարկը, ներառյալ բոնուսները ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում պաշտպանի հաջող ելույթի համար։
Ընդգծվում է, որ բացի 20 միլիոն եվրոյից ավելի աշխատավարձից, կանադացի ֆուտբոլիստի գործակալը զգալի բոնուս է պահանջել նոր աշխատանքային պայմանագիր կնքելու համար։ «Բավարիայի» ղեկավարությանը չի բավարարել այս տարբերակը։
Միաժամանակ ֆուտբոլիստով հետաքրքրված Մադրիդի «Ռեալը», ընդհակառակը, բարելավեց իր առաջարկը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։