Անգլիացի մասնագետ Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ալ-Իտիֆակը» գլխավորում է «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահին ձեռք բերելու պայքարը, ում պայմանագիրը անգլիական թիմի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Սաուդյան Արաբիայի այլ ակումբներ՝ «Ալ-Իթթիհադը» և «Ալ-Հիլալը»։ Ընդգծվում է, որ «Ալ-Իթիհադը» ավելի վաղ 150 միլիոն ֆունտ (178 միլիոն եվրո) առաջարկ էր արել «Լիվերպուլին» Սալահի համար, սակայն մերժվել էր։
Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։