«Միլանը» հետաքրքրված է Ժոաու Ֆելիշի վարձակալությամբ:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի հավաստմամբ՝ «ռոսոներիները» նախնական հարցում են կատարել «Չելսիի» կիսապաշտպանի վերաբերյալ։
Պորտուգալացուն ցանկանում է ձեռք բերել «Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաոն։ Հաշվի առնելով «Մանչեսթեր Յունայթեդից» Մարկուս Ռեշֆորդին ձեռք բերելու դժվարությունները՝ նա դիտարկվում է որպես այլընտրանքային թեկնածու։
Ընդգծվում է, որ «Չելսին» դեռ չի համաձայնել տրանսֆերին, քանի որ չի դիտարկում վարձակալության հնարավորությունը։ Ժոաոյի պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: