«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող ձեռք բերելու ակումբի ցանկության, ինչպես նաև կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի նկատմամբ հետաքրքրության մասին հարցին։
«Այս պահին նորություն չունեմ։ Մենք փորձում ենք լուծում գտնել։ Պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել։
Սուբիմենդիի տրանսֆերի մասին․ Մենք անընդհատ մտածում ենք մեր թիմը զարգացնելու մասին»,- Արտետայի խոսքերը մեջբերում է BBC-ն։