«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է իտալական գրանդին

«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Նապոլիի» առաջին առաջարկը վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի համար:

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, անգլիական ակումբը հրաժարվել է 20-ամյա արգենտինացուն 40 միլիոն ֆունտով վաճառել «Նապոլիին»:

Նեապոլցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Գառնաչոյին տեսնում է որպես Խվիչա Կվարացխելիայի հնարավոր փոխարինող, ով շուտով պաշտոնապես կդառնա ՊՍԺ-ի խաղացող։

Գառնաչոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։