Կիլիան Մբապպեն կրկնել է այն հազվագյուտ ձեռքբերումը, որին նախկինում հասել էր միայն Կարիմ Բենզեման

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի «Սելտայի» դեմ խաղում (5։2) և կրկնել մադրիդյան ակումբի համար հազվագյուտ ձեռքբերումը, որին նախկինում հասել էր միայն Կարիմ Բենզեման։ Այս մասին հայտնում է MisterChip-ը։

Մբապպեն գոլ խփեց իր վեցերորդ մրցաշարում մեկ մրցաշրջանում։ Կարիմ Բենզեմային դա հաջողվեց անել 2022/2023 մրցաշրջանում։ Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն գոլերի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի Սուպերգավաթի և Գավաթի, Չեմպիոնների Լիգայի, Միջմայրցամաքային գավաթի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկություններում։

Հիշեցնենք, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է միացել Մադրիդի «Ռեալին»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։