Քայլ Ուոքերը չի մասնակցել իր թիմի մարզմանը

«Մանչեսթեր Սիթիի» ավագ Քայլ Ուոքերը չի մասնակցել իր թիմի մարզմանը։ Այս մասին հայտնում է լրագրող Մարկո Կոնտերիոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 34-ամյա պաշտպանը բաց է թողել «քաղաքայինների» այսօրվա մարզումը, քանի որ ակտիվ բանակցություններ է վարում ակումբից հեռանալու մասին։

Հարկ է նշել, որ ֆուտբոլիստը բաց է թողել «Մանչեսթեր Սիթիի» վերջին խաղը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուոքերը կարող է տեղափոխվել իտալական «Միլան»: