«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան ուրբաթ օրը բարեհաջող բուժզննում է անցել Փարիզում՝ ՊՍԺ-ին միանալու գործարքի շրջանակներում, հայտնում է Foot Mercato-ն։
23-ամյա վրացու տրանսֆերային արժեքը կկազմի մոտ 70 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը, իսկ վրացի ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 1,5 միլիոն եվրոյից կաճի մինչև 7-7,5 միլիոն եվրո: Խվիչան հանդես կգա 7 համարի ներքո։
Կվարացխելիան «Նապոլի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Բաթումի «Դինամոյից», որտեղ հանդես է եկել երեք ամիս։ Մինչ այդ նա գրեթե երեք տարի հանդես է եկել Կազանի «Ռուբինում»։