«Ինտերը» տրանսֆերային նպատակ ունի

Զագրեբի «Դինամոյի» 21-ամյա կիսապաշտպան Պետար Սուչիչը կարող է ուժերը փորձել Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։

Լրագրողի տեղեկություններով՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ներաձուրիների ներկայացուցիչները նախնական բանակցություններ են վարել ֆուտբոլիստի գործակալի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Սուչիչը անցկացրել է 17 հանդիպում, դառնալով՝ երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։