Ֆաբրիցիո Ռոմանո․ Օմար Մարմուշը պայմանագիր է կնքել անգլիական գրանդի հետ

«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը պայմանագիր են կնքել 5 տարի ժամկետով։

Ընթացիկ մրցաշրջանում Մարմուշը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։