Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Ռոնալդ Արաուխոյի ապագայի վերաբերյալ

Ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն շուտով նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։

Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջեւ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել անցյալ շաբաթ։

Շուտով տեղի կունենա եզրափակիչ հանդիպում, որտեղ կկարգավորվեն ապագա պայմանագրի վերջնական մանրամասները, նշում է լրագրողը։

25-ամյա Արաուխոյի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական թիմը կերկարաձգի պայմանագրերը այլ առաջատար խաղացողների հետ։