Էրլինգ Հոլանդը նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Հոլանդի պայմանագրի կետերն անակնկալ էին, քանի որ ըստ պայմանագրի կետերի՝ այն նախատեսված է մինչև 2034 թվականի կեսերը։
«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է, որ Հոլանդի որոշումը կարող է կապված լինել եղանակի հետ:
«Եթե հաջորդ մրցաշրջանն անցկացնեմ «Մանչեսթեր Սիթիում», ապա կնշեմ տասը տարին, որ այս ակումբում եմ։ Այսպիսով, Հոլանդը առաջ կանցնի ինձանից:
Նա Նորվեգիայից է։ «Գուցե նա ստորագրել է պայմանագիրը, քանի որ այստեղ եղանակն ավելի լավ է»,- կատակել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մանչեսթեր Սիթին» կիրակի՝ հունվարի 19-ին, Պրեմիեր լիգայի շրջանակներում արտագնա հանդիպում կանցկացնի «Իպսվիչի» հետ։