Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը բացատրել է, թե ինչու է որոշել 9,5 տարվա պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։ 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերով, նման պայմանագիրը թույլ է տալիս իրեն հանգիստ վերաբերվել ապագային։
«Ես կարող եմ ամբողջությամբ կենտրոնանալ ավելի լավը դառնալու վրա, քանի որ արդեն հաստատ գիտեմ, որ երկար ժամանակ կմնամ այստեղ։ Ես ամբողջովին կենտրոնացած եմ խաղալու և ինքս ինձ կատարելագործելու վրա։
Ցանկանում եմ, որ մարդիկ ինձնից շատ բան պահանջեն ու ճնշում գործադրեն ինձ վրա,- Հոլանդի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
Հոլանդը «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 126 խաղում նորվեգացի հարձակվողը խփել է 111 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։