«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է թիմի հետ պայմանագրի երկարաձգումը։ Կողմերը ռեկորդային պայմանագիր են կնքել 10 տարով։
«Ես շատ ուրախ եմ նոր պայմանագիր կնքելու համար և հնարավորություն ունեմ ավելի շատ ժամանակ անցկացնել այս մեծ ակումբում։ «Մանչեսթեր Սիթին» առանձնահատուկ ակումբ է, որը լի է ֆանտաստիկ մարդկանցով և հիանալի երկրպագուներով, և դա այնպիսի միջավայր է, որը բոլորից դուրս է բերում լավագույնը։
Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պեպ Գվարդիոլային, նրա մարզչական շտաբին, իմ թիմակիցներին և ակումբում բոլորին, քանի որ նրանք բոլորն ինձ շատ են օգնել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նրանք այս վայրը հատուկ դարձրին, և հիմա ես քաղաքում կլինեմ, անկախ ամեն ինչից։
Ցանկանում եմ շարունակել զարգանալ, աշխատել ինքս ինձ վրա և անել ամեն ինչ, որպեսզի օգնեմ մեզ ավելի մեծ հաջողությունների հասնել»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը: