Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ խաղում «Սելտայի» նկատմամբ տարած հաղթանակը (5։2)։ Բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ լրացուցիչ ժամանակում։
«Ինձ դուր է գալիս «Ռեալում» ամեն ինչ՝ ակումբը, երկրպագուները։ Իմ գոլերը Ռուդիգերի համար են, նա ինձ ամեն օր օգնում է։
Գիտեի, որ այստեղ պետք է շատ ավելի ջանասիրաբար աշխատեմ ու ցանկանում եմ իմ լավագույն խաղը ցուցադրել «Ռեալի» կազմում»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։