Դոմենիկո Տեդեսկոն լքեց Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիան (KBVB)։

KBVB-ի ղեկավարությունը որոշել է դադարեցնել համագործակցությունը 39-ամյա մասնագետի հետ Եվրո-2024-ում և Ազգերի լիգայում ազգային թիմի անհաջող արդյունքների պատճառով։

Հիշեցնենք, որ մասնագետը Բելգիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի փետրվարից։ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում բելգիացիները դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ, որտեղ պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին (0։1)։ Ազգերի լիգայում Բելգիան 6 խաղում վաստակեց ընդամենը 4 միավոր և A2 խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը Իտալիայից և Ֆրանսիայից հետո։