«Բրյուգեի» լավագույն ռմբարկուն համալրել է գերմանական թիմը

«Բրյուգեի» լավագույն ռմբարկու Անդրեաս Օլսենը համալրել է գերմանական թիմը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տվյալներով՝ «Վոլֆսբուրգը» վճարել է 15 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։

Բելգիայի առաջնությունում ընթացիկ մրցաշրջանում Օլսենը 19 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։ Մանրամասն վիճակագրությունը կարող եք գտնել այստեղ: