«Բարսելոնայի» մամուլի ծառայություն․ «Չի կարելի 17-ամյա մարզիկին 15 միլիոն եվրո տալ, քանի որ 23 տարեկանում նա կարող է կրկնակի ավելի շատ պահանջել»

«Բարսելոնան» պատրաստվում է Լամին Յամալին դարձնել ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ինչպես հաղորդում է As-ը, «բլաուգրանաները» գիտեն, որ վաղ թե ուշ պետք է սկսեն ավելի շատ վարձատրել եզրային հարձակվողին, քան թիմում բոլորը: Սակայն ղեկավարությունը ցանկանում է աստիճանաբար բարձրացնել աշխատավարձերը, որպեսզի հետագայում ֆինանսական կանոնների հետ կապված նոր խնդիրներ չառաջանան։

«Չի կարելի 17-ամյա տղային մաքուր 15 միլիոն եվրո տալ, քանի որ 23 տարեկանում նա կարող է կրկնակի ավելի շատ պահանջել»,- ասել է ակումբի աղբյուրը։

Այսպիսով, «Բարսելոնայի» գլխավոր խնդիրն այժմ Յամալին և նրա գործակալ Ժորժե Մենդեշին համոզելն է, որ ավելի լավ է աստիճանաբար բարելավել պայմանագրի պայմանները, այլ ոչ թե վտանգի ենթարկել ակումբի տնտեսության կայունությունը: