«Չելսիի» կենտրոնական պաշտպան Ակսել Դիսասին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։
Լրագրող Ռուդի Գալետտիի խոսքով՝ 26-ամյա ֆրանսիացուն հրավիրելու ցանկություն ունի իտալական «Ատալանտան»։
Հաղորդվում է, որ Բերգամոյի ակումբն արդեն դիմել է «Չելսիին»՝ խնդրելով վարձակալել Դիսասիին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Դասիի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 30 միլիոն եվրո։