Ուրբաթ օրը հայտնի դարձավ Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Նորվեգացի հարձակվողը «Քաղաքայինների» հետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև 2033/2034 մրցաշրջանի ավարտը։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է այս հարցը։ Նա մատնանշել է Պրեմիեր լիգայի թոփ ակումբների բարձր ծախսերը։
«Մենք գիտենք, թե որքան լավ պետք է լինենք ամեն օր, որպեսզի մրցենք այս լիգայում: Յուրաքանչյուր թիմ այստեղ մեծ գումարներ է ծախսում, ուստի շատ հետաքրքիր է լինել այս լիգայի մի մասը:
Որոշ սեզոններ «Լիվերպուլը» մի փոքր ավելի է ծախսում, իսկ մյուս սեզոններում՝ այլ ակումբներ՝ մի փոքր ավելի շատ: Ահա թե ինչն է դարձնում այս լիգան այսքան բարդ:
Բայց դա է նաև պատճառը, որ մենք ցանկանում ենք այստեղ լինել՝ մենք ցանկանում ենք մրցել լավագույնների հետ, ներառյալ նրանց, ովքեր մեծ գումարներ են ծախսում»,- ասել է Սլոտը լրագրողներին։